«100 տոկոսով ինչ արել ենք, ճիշտ ենք արել». Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ
Հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ երկրներ թաքցնում են կորոնավիրուսի ցուցանիշները։ Ապա նա նշեց, որ իր կարծիքով ամեն ինչ ճիշտ են արել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում.

«Մենք որդեգրել ենք հրապարակային հետևյալ սկզբունքը՝ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, և մենք դա արել ենք, և ճիշտ ենք արել: Ռազմավարության առումով ես ճշգրիտ համոզված եմ, որ 100 տոկոսով ինչ արել ենք, ճիշտ ենք արել: Այդ պրոցեսում եղել են թերություններ, դրա հետ կապված ՊՎԾ-ն էլ է դիտարկումներ արել, ԱԺ գլխադասային հանձնաժողովն էլ է դիտարկումներ արել: Թերություններ, ինչպես ամեն տեղ, եղել են, բայց մենք ռազմավարության առումով ճիշտ ենք վարվել և ճիշտ ենք վավում»,-ասաց նա: