«Ինչո՞վ է զբաղված այս բարդակի գլխավոր ճարտարապետը. Հավի բդիկներ է խորովում երեխեքի համար»
Վերլուծաբան Կարեն Վրթանեսյանը գրում է.

1. Դասատուների թեստավորումն ավարտել չհասցրին, ավելին՝ դրական արդյունք ունեցողների մի մասն էլ վերահանձնել են թեստերը մասնավոր լաբորատորիաներում և նախնական արդյունքը հերքվել է, բացասական է եկել 2րդ պատասխանը։ Ու ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն վերցնել թեստավորման ոլորտի կատարյալ բարդակի համար։

2. Դպրոցներում է քաոս (բացի այն մասնավոր դպրոցներից, որոնք ի սկզբանե չէին սպասել ԿԲԴՍՄ նախարարության ցուցումներին)։ Այս ոլորտում էլ է կատարյալ բարդակ։

3. Համալսարանում. բյուրոկրատական քաշքշուկներից սկսած, վերջացրած, որ ուսանողները խաբար չեն ինչպես են դաս անելու, որ դասն են անելու և այլն։ Մեկ բառով եթե նկարագրենք... Այո, գուշակեցիք. բարդակ։

Ովքե՞ր են այս համատարած բարդակի պատասխանատուները.

Նիկոլ, Արսեն Թորոսյան, Արայիկ Հարությունյան ևն։ Բոլորին էլ շատ լավ ճանաչում եք։

* * *

Ի դեպ, երեկ Հայաստանում ռեկորդային թվով թեստեր են արվել, բայց ո՞ւմ տանձին է այդ ռեկորդը, եթե մարդիկ հետո մասնավոր լաբերում թեստ են հանձնում ու հակառակ արդյունքը ստանում։ Մարտից սեպտեմբեր՝ կես տարուց ավել է չկարողացան թեստերի հարցը նորմալ լուծել։

Դեկտեմբերին կլրանա երկու տարին, ինչ համալսարանը ռեկտոր չունի։ Համարյա երկու տարի է իշխանությունները չեն կարողացել իրենց իսկ հրահրած ճգնաժամը հանգուցալուծել։

Ինչո՞վ է զբաղված այս բարդակի գլխավոր ճարտարապետը։ Հավի բդիկներ է խորովում երեխեքի համար ու Ֆեյսբուքում լուրեր է դնում։

#նիկոլապետություն

#անտերություն