«Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա». Դավիթ Խաժակյան
ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ԼՀԿ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ասաց.

«Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահն եկել է. Իր ոլորտի ձախողումներն այնքան ցցուն են: Եթե նա չի զգում իր ոլորտի ձախողումները և պատրաստ է շարունակել տապալել դրանք, ապա գոնե վաղը նա պետք է հրաժարական տա: Իշխանության մեջ վերաբերմունքն այն է, թե նա հեղափոխության առաջնորդներից է և կուզի՝ հինգ անգամ ոլորտը կձախողի, կուզի՝ բոլորին կթշնամացնի իր ոլորտի և նախարարության դեմ, բայց հրաժարական չի տա. սա Փաշինյանի մոտեցումն է»,- ասաց նա: