Տիխանովսկայան Լուկաշենկոյին երաշխիքներ է խոստացել հեռանալու դեպքում
Ուկրաինական լրատվական պորտալի տված հարցազրույցի ընթացքում Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ եթե Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից խաղաղ հեռանա, կստանա անձնական անվտանգության երաշխիքներ:

«Եթե նա հեռանա խաղաղ, ապա այդպիսի հնարավորություն կա: Կարելի է նույնիսկ ասել՝ վստահություն: Անձամբ ես պետք է խոսեմ բոլոր մարդկանց փոխարեն: Եվ այս հարցում հաշվի կառնվի բոլոր մարդկանց կարծիքը»,-հայտարարել է Տիխանովսկայան: