Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 150, մահվան՝ 2 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 150 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46119-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 920 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 283 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 2 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1203-ի:  Մեկ օրում առողջացածների թիվը 248 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41941, փաստացի բուժվողներինը՝ 2975 (մեկ օրում նվազել է 100-ով): Մեկ օրում արվել է 2761 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 243704 թեստ: