Ռուսաստանը 1,5 մլրդ դոլարի չափով վարկ կտրամադրի Բելառուսին. Պուտին
Ռուսաստանը Բելառուսին 1,5 մլրդ դոլարի ծավալով պետական վարկ կհատկացնի: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բելառուս պաշտոնակցի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ: «Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանն այս դժվարին պահին Բելառուսին պետական վարկ կտրամադրի 1,5 մլրդ դոլարի չափով, և մենք դա կիրականացնենք: Այժմ, որքան հայտնի է, մեր ֆինանսների նախարարներն այդ հաշվով աշխատանքներ են տանում պրոֆեսիոնալ մակարդակով»,- ասել է ՌԴ ղեկավարը: Հիշեցնենք, որ այսօր Սոչիում ընթանում է Պուտին-Լուկաշենկո փակ հանդիպումը: