«Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը առոչինչ է. Լուկաշենկոն բռնապետ է և չի ներկայացնում ժողովրդին»
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է դիմել նրա՝ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման առնչությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

Տիխանովսկայան հայտարարել է, որ այցի ընթացքում կայացված ցանկացած որոշում առոչինչ է։

Լուկաշենկոյի ստորագրած բոլոր պայմանագրերը  «վերանայվելու են նոր իշխանության կողմից», քանի որ Բելառուսի բնակիչները ընտրություններում հրաժարվել են իրենց վստահությունը  ու աջակցությունը հայտնել Լուկաշենկոյին։  «Շատ եմ ցավում, որ որոշել եք երկխոսություն ունենալ բռնապետի և ոչ թե բելառուս ժողովրդի հետ»,- նշել է Տիխանովսկայան։