Թրամփի նախկին խորհրդատուն պնդում է, որ Թրամփը պետք է ձերբակալի Մարկ Ցուկերբերգին, Հիլարի Քլինթոնին և Ջո Բայդենին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընկեր և խորհրդատու Ռոջեր Սթոունը, որը դատապարտվել էր 40 ամսվա ազատազրկման Կոնգրեսին ստելու համար և ազատվել Թրամփի կողմից ներման շնորհման միջոցով՝ առաջարկել է Թրամփին ԱՄՆ-ում պարետային ժամ մտցնել և ձերբակալել Քլինթոնին, Բայդենին և Մարկ Ցուկերբերգին։

Ըստ Սթոունի՝ նրանք բոլորը ապօրինի միջամտում են ընտրությունների գործընթացին և պետք է պատասխան տան դրա համար։

Սթոունը պնդում է, որ լիբերալ օլիգարխիան նպատակ է դրել Թրամփից ազատվել, քանի որ Թրամփը այդ օլիգարխիային միակ զսպող ուժն է ԱՄՆ-ում։

Նա նաև առաջարկել է Թրամփին՝ չընտրվելու դեպքում մտցնել ռազմական դրություն և չհանձնել իշխանությունը լիբերալներին։

Հղման աղբյուր՝ Republica.am