Հայաստանում ռուս զինծառայողները իրականացրել են դեսանտի իջեցում թշնամու թիկունքում զորավարժություն
Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հայ զինվորականների հետ երկօրյա երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժությունների ժամանակ իրականացրել են դեսանտի իջեցում պայմանական հակառակորդի թիկունքում, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ռուսական Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

«Հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատը Մի-8ՄՏՎ ուղղաթիռներից գրոհային վայրէջք է կատարել «Ալագյազ» ուսումնավարժարանի տարածքում: Հետախուզական տարածքում լիարժեք հանդերձանքով բազմակիլոմետրանոց երթն ավարտելուց հետո զինծառայողները բացահայտել են պայմանական թշնամու հիմնական ուժերի գտնվելու վայրը, փոխանցել օբյեկտների և ռազմական տեխնիկայի կոորդինատները, շարքից հանել կապը, գրոհել հրամանատարական կետը, առգրավել կարևոր փաստաթղթեր և պատանդներ վերցրել»,-ասված է հաղորդագրությունում: