Այսօր Սոչիում կհանդիպեն Պուտինն ու Լուկաշենկոն. Հայտնի է օրակարգը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր աշխատանքային այցով ժամանելու է Ռուսաստանի Դաշնություն։ ԲԵԼՏԱ-ին այս մասին հայտնել են Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունից։ Սոչիում կայանալու է բելառուսական պետության ղեկավարի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցություններն ընթանալու եհն «դեմ առ դեմ» ձեւաչափով։ Երկրների առաջնորդները քննարկելու են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման վիճակն ու հեռանկարները, միութենական հարաբերությունների թեման, կքննարկեն միջազգային խնդիրները եւ տարածաշրջանային իրավիճակը, առաջացող մարտահրավերներին համատեղ արձագանքման հարցերը։