Թրամփը դուրս կբերի կարևորագույն ամերիկյան ռազմաբազան Թուրքիայից. Arabnews
Arabnews արաբական պարբերականը հայտնում է, որ Թուրքիայի ռազմածովային ուժերի կողմից Կիպրոսի ափում իրականացրած պրովոկատիվ գործողություններից հետո՝ ԱՄՆ-ն վերանայելու է Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազայի, մասնավորապես ԱՄՆ համար ստրատեգիական նշանակություն ունեցող Ինջիրլիք ռազմաբազայի հարցը։

«Մենք քննարկում ենք ընդհուպ մինչև ռազմաբազան փակելու հարցը», - հայտնել է սենատոր Ռոն Ջոնսոնը։

Հոդվածագրի պնդմամբ, ԱՄՆ ռազմաբազայի դուրսբերումը Թուրքիայից կարելի է դիտել «ապտակ» Էրդողանին։

Հոդվածագիրը նաև նկատում է, ԱՄՆ այս քայլը ցույց է տալիս, որ Թուրքիայի հիմնական ռազմավարական գործընկերը՝ հրաժարվում է Թուրքիայից և, մեղմ ասած, բացասաբար է տրամադրված Թուրքիայի տարածաշրջանում ապակայունացնող գործունեությանը։

Հղման աղբյուր՝ Republica.am