Բելառուսում բողոքի ակցիաների ընթացքում մահացել է ցուցարար. Բելառուսի ոստիկանություն
Բելառուսի ոստիկանությունը հայտարարություն է տարածել.

Բելառուսում բողոքի ակցիաների ընթացքում մահացել է ցուցարար։ Ցուցարարը մահացել է հատուկ նշանակության ջոկատի հետ դիմակայության արդյունքում։ Նա փորձել է պայթուցիկ նյութ նետել իրավապահների ուղղությամբ, սակայն այն պայթել է նրա ձեռքում, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։

Ներկայումս դեպքի վայրում է գտնվում օպերատիվ-քննչական խումբ, որը պարզում է մահվան հանգամանքներ։

Հիշեցնենք, որ Բելառուսում բողոքի ակցիաները սկսվել են ընտրություններից անմիջապես հետո։ Նրանք վիճարկում են ընտրությունների արդյունքները։

Ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան, որն ընտրությունների արդյունքում ստացել է ընտրողների քվեների 80%՝ չի ընդունել արդյունքները։

Հղման աղբյուր՝ Republica.am