«Նախագահ Սերժ Սարգսյանը ինձ ասաց՝ որևէ իշխանություն չարժի գեթ մեկ մարդու կյանք». Վլադիմիր Գասպարյան. Para Tv
Para.Tv լրատվականին տված հարցարույցում՝ անդրադառնալով 2018թ.-ի ապրիլյան դեպքերին՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ասել է.

«Նախագահն ինձ ասաց՝ Վովա, որևէ իշխանություն չարժի գեթ մեկ մարդու կյանք»

Նախկին ոստկանապետը, անդրադառնալով Azatutyun tv լրագրողի հետ կապված միջադեպի մանրամասներին, նշեց, որ տեսել է իր տան վրա տասը մետր բարձրության վրա դռոն է գործում, սկզբից մտածել է  ահաբեկչության և պրովոկացիայի մասին, քանի որ  առաջին անգամը չէ, որ  դռոնով նկարահանել են այդ  տարածքը: Սակայն, Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ նախորդ երկու  նկարահանումը կատարվել է լճի վրա, իսկ այս նկարահանումը եղել է անմիջապես տան վրա:

«Նստել եմ իմ կվադրոցիկլը և դուրս եմ եկել, մտածել եմ այդ տարածքը խոցելի է: Տեսել եմ, որ դռոնը շարժվում է դեպի վերև, այդ ուղղությամբճանապարհով գնացել եմ: 300-400 մետր հեռու տեսել եմ կանգնած 2 ավտոմեքենա  և մեքենայից դուրս եկած 6-7 քաղաքացիներ,  ես գնացի կանգնեցի նրանց  կողքը: Նրանցից մեկի ձեռքին տեսա հեռակառավարման վահանակ, ասեցի․ «Սա ի՞նչ է տղա, ասեց պուլտ ա, ասեցի ինչ պուլտ է, ասաց՝ իմ պուլտն է, ասեցի՝ այդ դռոնը դուք եք բաց թողել իմ տուն, ո՞վ եք դուք: Իրենք այլայված էին, իրենք 5-6 հոգով էին ես մենակ: Ես վրդովված էի, որովհետև հազար բան է տեղի ուեննում: Ավելին ասեմ, ժամանակին՝ երկու- երեք  տարի առաջ ԱԱԾ-ում գիտեմ, որ խումբ կար, որը մահափորձ էին կազմակերպել, ես գիտեմ ԱԱԾ-ն նրանց վերցրել էր և  մեկ ամիս հետո, նրանց բաց են թողել և չգիտեմ այդ գործի ճակատագիրը ի՞նչ է եղել: Եթե 6-7 հոգի 30 տարեկան երիտասարդները վախենում են ինձանից՝ 62 տարեկանից, թող շարունակեն վախենալ և պետք է վախենան, որովհետև, երբ մտնում են մարդու տուն, պետք է հասկանան, որ այդպես չի աշխատելու, ընտանիքը սրբությունն է և իմ փոքր հայրենիքն է, իմ փոքր տունը, որը ես պաշտպանում եմ: Ինչպես պաշտպանել  եմ իմ մեծ հայրենիքը՝ մեծ տունը՝ 40 տարի տարի շարունակ»,- նշեց նա: