«Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարած բժիշկների ստաժը կհաշվարկվի կրկնակի»
Ռուսաստանի Դաշնությունում ստաժի հաշվարկման հատուկ կարգ է սահմանվելու COvID-19-ի դեմ պայքարած բժիշկների համար։

Կառավարությունը հաստատել է նախագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բժիշկների կենսաթոշակի անցնելու ստաժը հաշվարկել կրկնակի։ Այսինքն՝ աշխատանքի մեկ օրը՝ երկու օրվա աշխատանքի ստաժ է հաշվարկվելու։

Նշվում է, որ այս նախագիծը Վլ. Պուտինի հանձնարարականն է կառավարությանը։

Հղման աղբյուր՝ Republica.am