ՌԴ նախագահ Պուտինը հանձնարարել է կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստել բնակչության 60%-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը, որպեսզի բնակչության մինչև 60%-ին պետական բյուջեի հաշվին՝ պատվաստել գրիպի և կորոնավիրուսային հիվանդության դեմ։

Կպահպանվի նաև անկողնային ֆոնդը, որը նախատեսված է կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար։

Կառավարությանը հանձնարարվել է նաև վերահսկել դեղերի և դեղամիջոցների մատակարարման անխափան շղթան։

Հիշեցնենք, որ համաճարակաբանները սպասում են կորոնավիրուսի երկրորդ ալիքը աշնան և ձմռան ամիսներին։ Երկրորդ ալիքը կարող է ավելի ծանր լինել, քանի որ այն կարող է ուղեկցվել գրիպի վիրուսի հետ։

Հղման աղբյուր՝ Republica