«Կներեք՝ բայց մեր ոչխարներին կառավարել են դրսից». Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ցուցարարների մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հատուկ ծառայությունների տվյալների համաձայն՝ ցուցարարները զանգեր են ստացել Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Ուկրաինայից և Ռուսաստանից։

«Կներեք ինձ, բայց մեր ոչխարներին կառավարել են դրսից», - հայտնել է Լուկաշենկոն ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդեվի հետ հանդիպման ընթացքում։