«Քանի դեռ Հայաստանում կարևոր պաշտոններ կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների ներկայացուցիչները՝ լարված կլինեն ՀՀ և ՌԴ հարաբերությունները»
Lenta.ru կայքը անդրադարձել է Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը և Նիկոլ Փաշինյանի արձագանքին։

«Russia today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Lenta.ru կայքի այդ հոդվածը։

«Կարելի է մեծ հավանականությամբ ասել, որ քանի դեռ Հայաստանում գլխավոր պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները, այդ կովկասյան հանրապետությունը միջպետական հարաբարություններում նոր լարվածության կետեր կստեղծի, իսկ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը պաշտոնական մակարդակով բացեց վարագույրը այս խնդրի շուրջ: Եվ Փաշինյանի կողմից ակնթարթային ռեակցիան միայն ամրապնդում է այս ենթադրությունը»: 

Lenta.ru-ի՝ «Ամերիկյան արմատներ» վերնագրով հոդվածը բացատրում է, թե ինչու է Մարգարիտա Սիմոնյանի գրառումը բարկացրել Նիկոլ Փաշինյանին: