«Քո՞ պես սերունդ ես ուզում կրթել, Արայիկ Հարությունյան. Նախարար, ով տարրական գիտելիք չունի պատմության վերաբերյալ»
Գյուղատնտեսության նախկին նախարար, տնտեսագետ Արթուրի Խաչատրյանը՝ անդրադառնալով ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի այն գրառմանը, թե Դաշնակցությունը միշտ առաջնորդվել է նեղ շահերով, թուրքերին է հանձնել զորավար Անդրանիկն՝ գրում է.

Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քո հետ նույն կառավարության կազմում եմ եղել: Գիտության նախարար, ով տարրական գիտելիք չունի սեփական երկրի պատմության վերաբերյալ: Քո՞ պես սերունդ ես ուզում կրթել...

Ի դեպ հիշեցնեմ, որ մեծն Արամ Մանուկյանի արձանի բացմանը, ում դու դավաճան կոչեցիր, մասնակցել են Վեհափառը, ՀՀ Նախագահը և ՀՀ վարչապետը: Անդրանիկին թուրքերին հանձնողի արձա՞նն էին բացում Երևանի կենտրոնում: Ամո՛թ քեզ: