ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը
Երեկ մինչև ուշ երեկո շարունակված Դատավորների ընդհանուր ժողովում ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը:

Դատավորների ընդհանուր ժողովը անցկացվում է դռնփակ: Նիստին 236 դատավորից մասնակցում էին 180-ը։

ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը, որն ավելի քիչ ձայներ է հավաքել։ Խունդկարյանի թեկնածությունն առաջիկայում կներկայացվի ՀՀ ԱԺ-ի հաստատմանը։ Հիշեցնենք` այս պահին ՍԴ–ում դատավորի երեք թափուր պաշտոն կա։ Կառավարությունն արդեն առաջադրել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։