Արգիշտի Քյարամյանն իր ընկերոջն ԱԱԾ տնօրենի խորհրդական է նշանակել
Ավելի վաղ, Tert.am-ը հայտնել էր, որ Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել:

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետի պաշտոնին նշանակվել է Արթուր Նահապետյանը, ում հարսանիքի քավորն Արգիշտի Քյարամյանն է: 

Սակայն իրեն մտերիմներով շրջապատելը Քյարամյանը դեռ չի ավարտել: Tert.am-ի աղբյուրները հայտնում են, որ իր աշխատանքային գործընկերոջը՝ Հայկ Երեմյանին Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի խորհրդական է նշանակել: Հայկ Երեմյանը մինչ այդ Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազն էր: