Կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութը օգոստոսի 15-ին կգրանցվի և կմտնի շրջանառության մեջ. Интерфакс
Интерфакс գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին՝ նշում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը՝ մշակված Գամալեի անվան ինստիտուտի կողմից՝ կհաստատվի Դեղերի ֆեդերալ գործակալության կողմից և կմտնի շրջանառության մեջ օգոստոս ամսին։

Սկզբում՝ պատվաստանյութը կստանան ռիսկի խմբում գտնվող անձիք՝ բժիշկները, ուսուցիչները և այլն։ Ապա պատվաստանյութի մասսայական արտադրությանը զուգահեռ՝ այն հնարավորություն կունենան ստանալու բոլորը։

Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեվը այս իրադարձությունը համեմատել է 1957 թվականին ԽՍՀՄ կողմից՝ տիեզերք առաջին սպուտնիկը արձակելու իրադարձության հետ։

Հիշեցնենք, որ աշխարհում մի շարք կազմակերպություններ պատրաստվում են արդեն այս տարի մասսայական արտադրության հանել իրենց կորոնավիրուսի դեմ մշակած պատվաստանյութերը, դրանց թվում են՝ Pfizer-ը, Astrazenneca-ն, Sinovac-ը, Moderna-ն և այլն։

Նկարում՝ ՌԴ նախագահ Վլ. Պուտինը և Կիրիլ Դմիտրիեվը

Հղման աղբյուր՝ Republica.am