Բելառուսում ձերբակալվել են «Վագնեռ» ռազմականացված կազմակերպության 34 գրոհայինների. Белта
Բելառուսում անվտանգության մարմինները ձերբակալել են օտարերկրյա մասնավոր զինվորական կազմակերպության 34 գրոհայինների։ Նրանք ՌԴ քաղաքացիներ են և հայտնի են՝ որպես «Վագնեռ» մասնավոր ռազմականացված կազմակերպության զինյալներ։

Նշվում է, որ իրավապահները հայտնել են, որ նախագահական ընտրություններից առաջ Բելոռուս են գործուղվել 200 գրոհայիններ, որպեսզի ապակայունացնեն երկրում իրավիճակը։