Կորոնավիրուսից առողջացած 100 հիվանդից` 78-ի մոտ առկա են սրտամկանի լուրջ խնդիրներ. Reuters
Կորոնավիրուսից ապաքինված անձանց 3/4-ը ձեռք է բերում սրտամկանի խնդիրներ։ Այս մասին հաղորդում են գերմանացի բժիշկները Jama Cardiology պարբերականում։ Ֆրանկֆուրտի հիվանդանոցի բժիշկը Reuters-ի հետ զրույցում հայտնել է, որ 100 հիվանդից 78-ը ձեռք է բերում սրտամկանի բորբոքում, որոնցից 71-ն ձեռք է բերում սրտամկանի վնասում։

Գերմանացի բժիշկները ենթադրում են, որ խնդիրը ոչ թե ժամանակավոր է, այլ կորոնավիրուսի հետևանքով առաջացած մնայուն ախտահարում է, որը որոշ ժամանակ անց կարող է հանգեցնել ընդհուպ մինչև սրտամկանի կաթվածի։

Հղման աղբյուր՝ Republica.am