ՀՊՏՀ ռեկտորի պնդմամբ ԲՈԿ նախագահը զբաղվել է ինքնախաբեությամբ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ գոգյանի հրամանին, որով անվավեր է ճանաչվել իր տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը.

«Երբ ԲՈԿ նախագահը տվել է անվավերության հայցի հրամանը, ես արդեն իսկ դա վերադասության կարգով բողոքարկել եմ նախարարություն: Նա, մինչեւ վերադաս մարմնի կողմից իմ բողոքարկման արդյունքները ունենալը, իրավունք չուներ այդ նիստն անելու:

Գոգյանը նաեւ պատասխանատվության կենթարկվի նրա համար, որ չի սպասել նախարարության պատասխանին: Օրենքը ասում է, որ եթե կա վարչական վարույթի ներկայացված վարչական բողոք, ինքն այդ պահին ավտոմատ պետք է ստոպ լինի, մինչեւ կլինեին արդյունքները նախարարության կողմից»,-ասաց նա: