Ռուսաստանում COVID-19-ի դեմ վակցինացիան թողնված կլինի մարդկանց հայեցողությանը
COVID-19-ի դեմ պատվաստումը ՌԴ-ում թողնված կլինի քաղաքացիների հայեցողությանը և չի լինի պարտադիր։ Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուռաշկոն։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային վարակի դեմ մշակված ռուսական Գամալեի անվան ինստիտուտի վակցինան բարեհաջող կերպով արդեն մտել է կլինիկական փորձարկումների երրորդ փուլ։ Տարբեր հաշվարկներով՝ այն հասանելի կլինի սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին։

Հղման աղբյուր՝ Republica.am