«Հայաստանում հակառուսական հիստերիայի խոշոր ալիքի մեկնարկին մնացել է 7-10 օր». Արթուր Դանիելյան
Ենթադրում եմ, որ Հայաստանում հակառուսական հիստերիայի խոշոր ալիքի մեկնարկին մնացել է 7-10 օր: Հիստերիա, հետո 102րդ բազայի տեղակայման հարցը, Ախուրյանով Թուրքիայի հետ անցակետ բացել, Ախուրյանին կից իսրայելական ազատ տնտեսական գոտու բացում, հյուսիս-հարավի (ոչ թե Իրան-Վրաստան գծի համար այլ Թուրքիա-Ադրբեջան գծի համար) ակտիվ կառուցումը, ցեղասպանության հարցի կոծկումն ու ադրբեջանցիների բնակեցումը Արցախում (այնտեղ, որտեղ հիմա նոր ճանապարհ է կառուցվում): Էս ա ծրագիրը:

Սրան արդեն Հայաստանից դուրս կհետևի ներ ռուսական բախումները, ըստ ամենայնի Հյուսիսային Կովկասում ու տենց... հին ու բարի սխեմայով: Փաստացի ՌԴ-ն փորձեց այսպես կոչված կազանյան պրոցեսով Ադրբեջանն էլ մտցնել ԵԱՏՄ (մեր հաշվին), իսկ դրա փոխարեն ստացավ էն, ինչ ստացավ...

Անտուան Ժան Կլոդ Ժոզեֆ Բուլե դե լա Մյողտը թող ինձ ների իր հայտի ֆրազը աղավաղելու համար, բայց այս ամենը ավելին է քան սխալ, սա հանցագործություն է: Հանցագործություն հայ, ռուս, ուղղափառ և ուղղադավան ժողովուրդների հանդեպ: