Ռոբերտ Քոչարյանը որպես անկախ տնօրեն ընդգրկվել է ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի կազմում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես անկախ տնօրեն ընդգրկվել է ԱՖԿ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում:

Ռուսական ներդրումային ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝  Քոչարյանն ընտրվել է անկախ տնօրեն, Նշանակումների, պարգևատրումների և կորպորատիվ կառավարման հանձնաժողովի նախագահ:

Նշվում է նաև, որ տնօրենների խորհրդի նախագահ է կրկին ընտրվել Վլադիմիր Եվտուշենկովը:

Կորպորացիայի բաժնետերերի տարեկան հավաքը կայացել է հունիսի 27-ին՝ առցանց ռեժիմով: Դրա շրջանակում ընտրվել է տնօրենների խորհրդի նոր կազմը, որի անդամների թիվն ավելացել է մեկով և հասել 12-ի:

Հայտնի է, որ տնօրենների խորհրդի կազմում նորեկները երեքն են՝ Անատոլի Չուբայսը, Լյուքսեմբուրգի նախկին փոխվարչապետ Էտյեն Շնայդերը և ԱՖԿ «Սիստեմա»-ի նախագահ Վլադիմիր Չիրախովը: