«COVID-19-ը բուժող լավագույն դեղը կարժենա միջինում 3500-4500 դոլար». Statnews
Gilead բիոտեխնոլոգիական ընկերությունը, որը արտադրում է Remdesivir կոչվող դեղամիջոցը, ինչը, իր հերթին, համարվում է ներկայումս գոյություն ունեցող COVID-19-ի դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցը՝ հրապարակել է դեղամիջոցով բուժման կուրսի գինը։

ԱՄՆ եւ առողջապահության պետական ծրագրերի մեջ ներառված այլ զարգացած երկրների քաղաքացիների համար բուժման կուրսը կարժենա 2340 դոլար:

Gilead Sciences-ը հայտնել է ռեմդեսիվիրի գինը՝ հավելելով, որ մասնավոր ապահովագրությամբ պացիենտների համար գինը կկազմի 3120 դոլար:

Ավելի երկարատև բուժման կուրսի դեպքում այն կարժենա՝ 3500-4500 դոլար։

Հղման աղբյուր՝ Norutyunner.am