«Չկա որևէ հիմք պնդելու, որ կորոնավիրուսը արհեստածին է». Վ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում պատասխանել է կորոնավիրուսի հնարավոր արհեստական ծագման մասին հարցին։

«Չկա որևէ հիմք պնդելու, որ կորոնավիրուսը արհեստածին է»,- նշել է Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդն առաջարկել է հակազդել նրան, ինչը տեղի է ունեցել, ոչ թե «մտորել, թե որտեղից է դա առաջացելա»։

Միեւնույն ժամանակ նա չի բացառել, որ մասնագետները պետք է նաեւ այդպիսի հարցադրում անեն, երբ «վերլուծում եւ ենթադրում են»։

Պուտինը եւս մեկ անգամ կրկնել է, որ պետության համար կարեւոր է հասկանալ տեղի ունեցողի էությունը եւ կառուցել արդյունավետ պաշտպանություն, իսկ որտեղից է այն ի հայտ եկել՝ արդեն այլ հարց է։ Նա նաեւ դեմ է արտահայտվել նրան, որ երկրները մեղադրեն միմյանց՝ առաջարկելով միավորել ջանքերն այդ սպառնալիքից ազատվելու համար։