Պուտինը Լուկաշենկոյին առաջարկել է Բելառուս ուղարկել COVID-19-ը բուժող ճապոնական դեղորայքը
Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է կորոնավիրուսի համար նախատեսված նոր դեղամիջոցը՝ avifavir, որը Ռուսաստանին հաջողվել է ստանալ ճապոնական դեղամիջոցի հիման վրա։

«Վլադիմիր Պուտինը պատմել է նոր դեղամիջոցի մասին, որը ստացվել է Ռուսաստանում ճապոնական դեղամիջոցների հիման վրա: Սա իսկապես բոլորովին նոր դեղամիջոց է, եւ, ինչպես նշվել է, այն արդյունավետ է եւ արդեն լավ աշխատում է: Այս կապակցությամբ Վլադիմիր Պուտինն առաջարկել է անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ քանակով օգտագործել դեղամիջոցը Բելառուսում : Ինչպես նշել է Բելառուսի նախագահը, դեղամիջոցը ձեռք կբերվի անհրաժեշտ ծավալով եւ կօգտագործվի բուժման մեջ»,- նշել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը: