ԱՄՆ-ն կարող է ամբողջությամբ խզել Չինաստան հետ հարաբերությունները 
Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշակի հանգամանքների առկայության դեպքում կարող է ամբողջությամբ խզել Չինաստանի հետ ունեցած հարաբերությունները:

Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հղում տալով հինգշաբթի երկրի առաջնորդ Դոնալդ Թրամփի կատարած հայտարարությանը:

«Հնարավոր է՝ ես մինչև վերջ չպարզաբանեցի, սակայն ԱՄՆ-ին քաղաքականության մեջ, իհարկե, տարբեր հանգամանքների առկայության պարագայում մնում է Չինաստանի հետ ամբողջությամբ հարաբերությունները խզելու տարբերակը: Շնորհակալություն»,- թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ նախագահը: