«Ջոն Բոլթոնը խելագարված ապուշ է, ոչինչ չէր ընկալում». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր օգտահաշվում գրառում է արել.

«Խելագար Ջոն Բոլթոնի «չափազանց ծանծաղ» գիրքը ստից ու կեղծ պատմություններից է կազմված։ Իմ մասին տպագիր հրատարակություններում միայն լավն էր խոսում, մինչև այն պահը, երբ հեռացրի նրան աշխատանքից։ Չար, ձանձրալի հիմար, որը միայն պատերազմել էր ցանկանում։ Ոչինչ չէր հասկանում, մերժվեց ու բարեհաջող հեռացվեց։ Այ քեզ ապուշ»,- թվիթերյան իր էջում գրել է Թրամփը։