Թրամփը չգիտեր, որ Մեծ Բրիտանիան միջուկային տերություն է. Ջոն Բոլթոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգնություն է խնդրել Սի Ծինպինից մաքսատուրքերի չափերին համաձայնելու հարցում, չգիտեր, որ Մեծ Բրիտանիան միջուկային տերություն է, և կարծում էր, որ Ֆինլանդիան գտնվում է Ռուսաստանի կազմում: Այս մասին իր «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշերը» գրքում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի է տվել Բոլթոնին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չհրապարակելու՝ օրենքով սահմանված պարտավորությունը խախտելու համար:

Թրամփը ավելի վաղ սպառնացել է Բոլթոնին քրեական հետապնդմամբ՝ գրքի հրապարակման դեպքում