«Ոստիկանության զորքեր են շարժվել Կապան». Նարեկ Մալյան 
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ոստիկանության զորքեր են շարժվել դեպի Կապան:

«Զուտ որ իմանաք, ոստիկանության զորքերը շարժվել են դեպի Կապան»,- գրել է նա:

Մեկ այլ գրառմամբ՝ Մալյանը նշել է, որ զորքերը Կապան կհասնեն 1 ժամից:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նույնպես ոստիկանական շարժի վերաբերյալ տեղեկություն է հրապարակել՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Տեղեկություններ կան, որ Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան: Հույս ունեմ, որ ականատես չենք լինի սյունեցի խաղաղ ցուցարարների բերման ենթարկելու օպերացիաներին, հատկապես, որ նախորդ օպերացիան ոնց որ այդքան էլ իրավաչափությամբ չի փայլել»:

Հիշեցնենք, որ այս պահին Կապանի ոստիկանության տարածքում շարունակվում է Քաջարան համայնքի բնակիչների բողոքի ակցիան: