Բոլոր ձերբակալվածներին բռնության են ենթարկել. Համայնքապետ
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը դուրս եկավ Կապանի ոստիկանության շենքից և շենքի առջև հավաքված քաջարանցիներին ասաց, որ ձերբակալված բոլոր տղաներին տեսել է, նրանք բոլորն էլ բռնության են ենթարկվել։

Դրանից հետո իրավիճակն էլ ավելի լարվեց։ Ձերբակալվածների հարազատները բորբոքվեցին, ոստիկանության հետ ընդհարումը կասեցրեց Փարամազյանը, որը կոչ արեց սադրանքի չենթարկվել։

«Այո՛, մենք մեր ոստիկաններին հարգում և սիրում ենք, այստեղ կանգնած ոստիկաններն անմեղ են: Գիտենք ամեն ինչ որտեղից է սկսվել, բայց խնդրում եմ չդիմել որևէ սադրանքի և բռնության: Սադրանքի դիմողներ կլինեն, բայց նրանց մեր շարքերից կհեռացնենք»,– ասաց նա։