«Կորոնավիրուսի բռնկումների 75-80%-ը տեղի են ունենում արդյունաբերական ձեռնարկություններում». Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճի հիմնական պատճառը արդյունաբերական ձեռնարկություններն են: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրենք ամենօրյա ռեժիմով պարետատան նիստեր են անցկացնում, եւ  քիչ առաջ էլ ավարտվեց հերթական նիստը:

«Ըստ էության, մեր նոր դեպքերի 75 եւ ավելի, նույնիսկ 80 տոկոսը արձանագրվում են արդյունաբերական ձեռնարկություններում եւ սպասարկման ոլորտներում: Ինչպես գիտեք՝ մենք մայիսի 4-ից սկսեցինք կամաց-կամաց բացել եւ ահա այսպիսի իրավիճակ տեղի ունեցավ»,-ասաց նա նշելով, որ ոլորտների համար հատուկ անվտանգության կանոններ էին սահմանվել, որոնք եթե պահպանվեին, այդպիսի բռնկումներ տեղի չէին ունենա: