Քաջարանի ոստիկանությունում անձին առերևույթ խոշտանգելու փաստով պետք է քրգործ հարուցվի
  «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր գրառում է կատարել և անդրադարձել է Քաջարանում տեղի ունեցող դեպքերին: Մելիքյանն այս առիթով գրել է.

«Քաջարանի ոստիկանությունում անազատության մեջ պահվող անձին առերևույթ խոշտանգելու փաստով ոչ թե պետք է ծառայողական քննություն իրականացվի, ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի՝ որպես պետության բացարձակ անհրաժեշտ (սակայն ամենևին ոչ բավարար) արձագանք։

Հայաստանյան ակտիվ հանրության տևական ջանքերի շնորհիվ տարիներ առաջ հաջողվել էր սկզբունքորեն ձերբազատվել ոստիկանությունում ծեծուջարդի արատավոր պրակտիկայից, ու հիմա, իշխող քաղաքական ուժի լիակատար պատասխանատվությամբ, այդ արատավոր պրակտիկան բոլորիս աչքի առջև վերակենդանանում է։

Թույլ չենք տալու»: