Սյունիքում ոստիկանությունը խոշտանգում է անհնազանդ համայնքապետերի մտերիմներին. Արթուր Դանիելյան
  «Սյունիքում «Սիլվա» մակնիշի գործեր են կարում նաև Ադեկվադի տեղի ներկայացուցիչների վրա»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը:

«Սյունիքում ոստիկանությունը ձերբակալել և խոշտանգում է անհնազանդ համայնքապետերի մտերիմներին: «Սիլվա» մակնիշի գործեր են կարում նաև Ադեկվադի տեղի ներկայացուցիչների վրա: Մինչդեռ «ՀԺ»-ն պնդում է, որ փաստաբան Աթանեսյանի ընտանիքի վրա հարձակումը կենցաղային բնույթ էր կրում»,-գրել է Դանիելյանը:

Հիշեցնենք, որ այսօր Կապանում տեղի են ունեցել ձերբակալություններ, բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց: