Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրել. РИА Новости
Արսեն Թորոսյանի հայտարարությունից հետո Հայկական կողմը՝ դիվանագիտական կապերի միջոցով  պաշտոնական Թբիլիսիին է փոխանցել իր ափսոսանքը։ Այս մասին գրում է РИА Новости-ին։

Ավելի վաղ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ծերցվաձեն լրագրողներին հայտնել էր, որ բարձրաստիճան պաշտոնյան չպետք է նման հայտարարություն անի և Թորոսյանին հրավիրել է Վրաստան, որպեսզի ցանկության դեպքում անձամբ ուսումնասիրի երկրի փորձը COVID-19-ի դեմ պայքարում: