Թբիլիսիի վարակաբանական հիվանդանոցի տնօրենի արձագանքը՝ Արսեն Թորոսյանի հայտարարությանը
Վրացական interpressnews կայքը հայտնում է, որ Թբիլիսիի վարակաբանական հիվանդանոցի տնօրենը՝ ի պատասխան Արսեն Թորոսյանի հայտարարության, թե հնարավոր է, որ Վրաստանը թաքցնում է հիվանդների թիվը՝ նշել է.

«Թե ով է հետաքրքրվում, կարևոր չէ, մեզ մոտ կա 728 հաստատված դեպք և վերջ»:

«Մեր բոլոր տվյալները ճիշտ են, ոչինչ թաքցված չէ։ Մեզ մոտ հիվանդները 728-ն են, և եթե ինչ-որ մեկը կասկածում է իմ իմացածի վրա, միևնույն է, առանց իմ ասելու էլ, քանի որ իմ ասածը այնքան էլ կարևոր չէ, տվյալները 728-ն են։ Կա 728 դեպք և վերջ։ Մեզ դրա վերաբերյալ մեկնաբանություններ պետք չեն»,- ասել է Էզուգբայան։