«Սուտ է, որ Կադիրովը վարակվել է կորոնավիրուսով». Չեչնիայի պառլամենտի խոսնակ
Սուտ է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վարակվել է կորոոնավիրուսով։ Այս մասին ասել է ինստագրամյան ուղիղ եթերով Չեչնիայի պառլամենտի խոսնակ Մուհամեդ Դաուդովը։

Ավելի վաղ Կադիրովի վարակման տեղեկությունը հերքել էր նաև Ախմադ ֆուտբոլային ակումբի տնօրենը՝ Ախմետ Այդամիրովը՝ նշելով, որ Կադիրովը առողջ է և անձամբ է վերահսկում կորոնավիրուսային հիվանդության տարածման վիճակը Չեչնիայում։

Հղման աղբյուր՝ Republica.am