Արդեն սեպտեմբերին կորոնավիրուսի դեմ վակցինան՝ 300մլն չափաքանակով, հասանելի կլինի ամերիկացիներին. AstraZeneca
AstraZeneca կազմակերպության և Օքսֆորդի համալսարանի համատեղ ստեղծված և արագընթաց փորձարկումներ անցնող վակցինան արդեն սեպտեմբեր ամսին 300 միլիոն չափաքանակով հասանելի կլինի ամերիկացիներին։ ԱՄՆ-ը արդեն 1.2 մլրդ դոլարի ֆինանսավորում է տրամադրել AstraZeneca-ին և Oxford-ին։

Կազմակերպությունը դեղագործության պատմության մեջ ամենաարգընթաց վակցինայի փորձարկման աշխատանքներն է իրականցնում։

Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ փորձարկման արդյունքները, ամենայն հավանականությամբ, կլինեն դրական և արդեն աշնանը կորոնավիրուսի վակցինան միլիարդավոր չափաբաժիններով կհասնի աշխարհի տարբեր երկրներ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վակցինա մշակում են աշխարհում 100-ից ավել կազմակերպություններ։ Դրանցից որոշները՝ արդեն մարդկանց վրա փորձարկումների փուլում են և գրանցում են վակցինայի արդյունավետության դրական արդյունքներ։

ԱՄՆ-ը նաև ֆինասավորում է տրամադրել Johnson & Johson, Moderna և Sanofi ընկերություններին։

ԱՄՆ նախագահ Թրամփը ցանկանում է, որ ԱՄՆ-ն աշխարհում լինի առաջինը, որը կհաղթահարի կորոնավիրուսը՝ վակցինային իմունիզացիայի միջոցով։

Հղման աղբյուր՝ Republica.am