Դիմելու են Արցախի ոստիկանություն, որ տուգանեն Նիկոլ Փաշինյանին, Աննա Հակոբյանին և այլոց
«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» հայտարարություն է տարածել՝  տեղեկացնելով, որ դիմելու են Արցախի ոստիկանություն՝ խնդրելով տուգանել պարետի որոշումը խախտած պաշտոնյաներին՝ այդ թվում ՀՀ վարչապետին ու Արցախի նախագահին:

«Արցախի ոստիկանությանը դիմումով խնդրելու է տուգանել ԱՀ պարետի որոշման պահանջները խախտած անձանց, այդ թվում՝

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկին Աննա Հակոբյանին,

ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանին և նրա տիկին Գոհար Աբաջյանին,

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին,

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին,

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին,

ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանին,

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին,

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին,

ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանին և այլոց»,-ասված է գրասենյակի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածվել էր լուսանկար, որում երևում էր, թե ինչպես են պաշտոնյաները բազմամարդ հավաքի ընթացքում շնորհավորում Արցախի նախագահի պաշտոնը ստանձնած Արայիկ Հարությունյանին: