«Հնարավոր է, որ սորտավորենք հիվանդներին՝ ինչպես պատերազմի ժամանակ արվում է». Արսեն Թորոսյան
Հնարավոր է կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման անցում լինի։ Այս մասին այսօր, Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․

«Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաև արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք որ շանս ունեն փրկվելու և հակառակը։ Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերը դրան գնանք, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք, նոր մահճակալներ ենք ներառում և այլն։

Այն տարբերակով, որ եթե այսօրվանից նոր հիվանդ չունենանք՝ արդյո՞ք արդեն ունեցած հիվանդները մեզ կբերեն խորը սորտավորման՝ չեմ կարծում, որովհետև բոլոր հիվանդներն ամեն դեպքում ստանում են բուժօգնություն, նրանք ուղղակի հիվանդանոցներում չեն պառկած, որ նրանց վիճակը չծանրանա և դա մեզ բավական լավ հաջողվում է։ Մենք ծանրերին հիմնականում ընդունում ենք ի սկզբանե։ Մոտավորապես գիտենք իրականում՝ ով է ծանր դառնալու․ դրանք մեր տարեց, խրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիներն են ու ուշացած դեպքերը։ Դժբախտաբար մենք հիմա էլ ունենում ենք ուշացած դեպքեր, որ օրինակ, քաղաքացին դիմում է այնպիսի վիճակում, որ թոքերի թթվածնի քանական այնքան ցածր է, որ մենք մաքսիմում մի օր կարողանում ենք ինչ-որ բան անել ու չենք կարողանում փրկել»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ և ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչև օրս։ Այս մասին այսօր առցանց քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպե՞ս եղավ, որ Վրաստանին հաջողվեց կոտրել վարակի տարածման տեմպը, իսկ ՀՀ-ում թվերն աճում են։

Նրա խոսքով՝ իհարկե դա բերում է հետևանքների՝ սկսած գնաճից, վերջացրած  արտարժույթի ինֆլյացիայով: Նա ասաց նաև, որ Վրաստանի առողջապահական համակարգը, հատկապես համաճարակային համակարգը, էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից՝ ոչ լավ իմասոտվ: Թորոսյանը նշեց նաև, որ կա մեթոդաբանության տարբերություն, հատկապես այն քաղաքացիների, որոնք թեստավորվում են ընդհանրապես:

«Կա մեթոդաբանության տարբերություն այն թեստերի, որոնք Վրաստանում հաշվարկում են որպես թեստ: Ես 100 տոկոս ինֆորմացիա չունեմ և անկեղծ ասած չեմ համարում առաջնային նպատակ, բայց հնարավոր է, որ օրինակ՝ Վրաստանի արած 40 հազար թետերը ՊՇՌ թեստեր չլինեն, այլ մի մասը լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք  հավաստի և վստահելի չեն:»,- ասաց Արսեն Թորոսյանը։