Այս իշխանությունը շատ երկար չի դիմանա. Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է.

Այս իշխանությունը շատ երկար չի դիմանա:

Համաճարակը կատալիզատորի դեր է կատարելու և արագացնելու է այն գործընթացները, որոնք միևնույն է` լինելու էին, բայց ժամանակի ավելի երկար կտրվածքում:

Գործին չեն օգնում իշխանության արագ հղփանալը, ժողովրդից ստացած ուժով ժողովրդից արագ կտրվելը, պաշտոնյաների հիմարությունը, անգրագիտությունն ու ստախոսությունը, որոնք իշխանության անկումն ավելի ու ավելի են արագացնում:

Թե ովքեր կլինեն հաջորդ իշխանությունը` անհնար է կռահել: Եվ դա է այսօր ամենակարևոր հարցը, ոչ թե այն թե որքան կկառավարի դեռ կիսագրագետ անչափահասների այս խմբակը: