600 բժիշկներ զգուշացրել են Թրամփին կարանտինի ընթացքում մահերի ահագնացող ցուցանիշի մասին
ԱՄՆ-ում 600 բժիշկ ստորագրել է Թրամփին ուղղված հանրագրի տակ, որտեղ վիճարկվում է ամբողջ երկրով մեկ կարանտինի կիրառման շարունակության նպատակահարմարությունը։

Ըստ բժիշկներ կարանտինը չափազանց բացասական ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա։ Մասնավորապես՝ կարանտինի ընթացքում գրանցվում են՝ սրտանոթային, երիկամային անբավարարության, կաթվածի, անոթային հիվանդությունների, ինքնասպանության, թմրամոլության, հարբեցողության հազարավոր դեպքեր։ Աճում է՝ գործազրկությունը, աղքատությունը, անցանկալի հղիության ցուցանիշը, շատերը հայտնվում են դրսում, դառնում անօթևան։

Բժիկները առաջարկում են Թրամփին հետայսու ընդունել կորոնավիրուսի դեմ պայքարի այլ միջոցների կիրառում, քան կարանտինային միջացառումներն են։

Հղման աղբյուր՝ Republica.am