24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենամեծ ցուցանիշը աշխարհում
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալներով երեկ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենամեծ ցուցանիշը ողջ աշխարհում։

24 ժամում գրանցվել է 106000 վարակման դեպք՝ հասցնելով աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը շուրջ 5 մլնի։

Ըստ ԱՀԿ տնօրեն Գեբրեսիուսի՝ երեկվա դեպքերի 2/3 գրանցվել են 4 երկրներում։

Աշխարհում ամենաշատ գրանցված դեպքերն ունեն ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Բրազիլիան և Մեծ Բրիտանիան։

Հղման աղբյուր՝ Republica.am