Նուբար Աֆեյանի կազմակերպության՝ կորոնավիրուսի վակցինան պաշտպանում է վարակից. Հայտնի են փորձարկման նախնական արդյունքները
Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի հանահիմնադրած Moderna Therapeutics-ի կորոնավիրուսի վակցինան՝ ունի բարձր արդյունավետություն։ Այս մասին հայտնում է Moderna Therapeutics կազմակերպությունը՝ ամփոփելով վակցինայի փորձարկման առաջին փուլի արդյունքները։ Այս մասին տեղեկանում ենք Wall Street Journal պարբերականից։

Վակցինան եղել է անձանց համար անվտանգ և իմունիտետ է ձևավորել այն ընդունած անձանց մոտ կորոնավիրուսի դեմ։

«Հետազոտությունը ցույց է տալիս, որ mRNA1273 անվանումը ունեցող կորոնավիրուսի դեմ վակցինան ունի մեծ պոտենցիալ պաշտպանելու անձին կորոնավիրուսային հիվանդությունից», - նշել է Մոդեռնայի տնօրեն Սթեվեն Բենքելը։

Հղման աղբյուր՝ Republica.am