Bosch-ը ստեղծել է սարքավորում, որը հնարավորություն կտա իմանալ վիրուսի տարածվածությունը. Reuters
Գերմանական Bosch տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Ռոբերտ Բոշն հայտարարել է, որ իր ընկերությունը ստեղծել է սարքավորում, որի միջոցով հեշտությամբ հնարավոր է ախտորոշել նոր կորոնավիրուսը։ Տեստը դրվում է այդ սարքավորման մեջ և 3 ժամվա ընթացքում սարքավորումը կարդում է մոլեկուլը և հայտնում վիրուսի առկայության կամ բացակայության մասին։

Մասնագետները սարքավորումի հայտնագործությունը կարևոր են համարում, քանի որ այն հնարավորություն կտա հասկանալու, թե որքան տարածում ունի վիրուսը։ Այն հնարավորություն կտա ունենալու օրական 10-յակ հազարավոր տեստերի պատասխաններ։

Հղման աղբյուր՝ Republica.am