«Իսպանիայում ծեր հիվանդներից հրաժարվում են, փորձում են փրկել երիտասարդներին». Bloomberg
Իսպանիայում մարդիկ մահանում են առաջին բուժօգնության սենյակներում։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Մարդիկ մահանում են նաև սպասասրահում, նույնիսկ մինչև հիվանդանոց ընդունվելը։ Մադրիդի դիահերձարանները ևս գերծանրաբեռնված են։

Հիվանդանոցներում որոշում է կայացվել տեսակավորել հիվանդներին՝ ծերերից հրաժարվել և փորձել փրկել երիտասարդներին, որոնց փրկվելու շանսերն բարձր են։

«Այլ դեպքում տարեցը կունենար հնարավորություն փրկվելու, բայց հիմա այդ դեպքը չէ», - Bloomberg-ի հետ հարցազրույցում նշել է Մադրիդի գլխավոր հիվանդանոցի բժիշկ Բեռնաբեուն։